ԵԽ-ն մտադիր է 617 հազար եվրո բռնագանձել Մարին Լը Պենից պետական միջոցների յուրացման պատճառով․ AFP

Մանրամասներ
ա

Եվրոպական խորհրդարանը մտադիր է 617 հազար եվրո բռնագանձել Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենից և նրա կողմնակիցներից, որոնք մեղադրվում են պետական միջոցների վատնման համար։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, կիրակի՝ ապրիլի 17-ին հայտնել է Agence France-Presse (AFP) գործակալությունը՝ ԵԽ-ում ունեցած աղբյուրին հղումով։

«Որոշ խախտումների հայտնաբերումից հետո Եվրոպական խորհրդարանը դիմել է Չարաշահումների և խարդախության դեմ պայքարի հարցերով եվրոպական գրասենյակ (OLAF)։ Ընդհանուր առմամբ՝ խոսքը 617 000 եվրոյի անօրինական վատնման մասին է», - հայտնել է գործակալության աղբյուրը՝ հավելելով, որ ԵԽ-ն մտադիր է առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում սկսել միջոցների գանձումը։

AFP-ի տվյալներով՝ Փարիզի դատախազությունը մարտի 11-ին ստացել է հաշվետվություն, համաձայն որի՝ Լը Պենն ու նրա կողմնակիցներն իբրև անձնական նպատակներով օգտագործել են այն գումարը, որը ԵԽ-ում իրենց մանդատի շնորհիվ ստանում են քաղաքական խմբերը։ Համապատասխան հետաքննությունն անցկացրել է ֆրանսիական Mediapart պորտալը։

Բացի այդ, հաշվետվության մեջ նշվում է, որ 2004-2017 թվականներին Լը Պենը Եվրոպական խորհրդարանի գանձարանից շուրջ 137 հազար եվրո է յուրացրել։ 

OLAF-ի հետաքննությունն սկսվել է 2016 թվականին, դրա շրջանակներում 2021 թվականի մարտին Լը Պենը  հարցաքննվել է։ Ներկայում քաղաքական գործիչը մեղադրվում է պետական միջոցների յուրացման, ինչպես նաև այդ հանցագործությանը մեղսակից լինելու համար։