Գերմանիայում դժգոհությունը Օլաֆ Շոլցից ռեկորդային ցուցանիշի է հասել

Մանրամասներ
ա

Գերմանիայի բնակիչների շրջանում երկրի կանցլեր, սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցից դժգոհությունն առավելագույն մակարդակի է հասել՝ 2021 թ. դեկտեմբերի 8-ին վերջինիս պաշտոնավարման մեկնարկից ի վեր: Այդ մասին վկայում են գերմանական Bild պարբերականի պատվերով Insa ինստիտուտի իրականացրած սոցհարցման տվյալները:

Գերմանիայի կառավարության ղեկավարի աշխատանքից դժգոհություն է հայտնել հարցվածների 49 տոկոսը, գոհունակություն է հայտնել 38 տոկոսը: Դաշնային կառավարությունից դժգոհ է հարցվածների 55 տոկոսը, 35 տոկոսն՝ ընդհակառակը, գոհ է կառավարության ընդհանուր աշխատանքից:

Միևնույն ժամանակ նշվում է, որ եթե բունդեսթագի ընտրություններ անցկացվեին առաջիկա կիրակի, Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միություններից կազմված ընդդիմադիր դաշինքը կհավաքեր 26 տոկոս ձայն: Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կստանար 25 տոկոս ձայն: