Ռուսական զորքը գնդակոծել է Կիևը. Կրեմլը վրեժ է լուծում «Մոսկվա» հածանավի կործանման դիմաց

Մանրամասներ
ա

Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տեղեկացրել է, որ առավոտյան գնդակոծվել է Կիևը: «Քաղաքի ծայրամասում գտնվող Դառնիցա թաղամասում պայթյուններ են որոտացել: Այժմ տեղում աշխատում են փրկարարներն ու բժիշկները: Զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են», գրել է Կլիչկոն իր Telegram ալիքում: Նա կիևցիներին հորդորել է ձեռնպահ մնալ քաղաք վերադառնալուց և մնալ ավելի ապահով վայրերում։

Կիեւը գնդակոծվել էր նաեւ նախօրեին։ Փաստորեն, Կրեմլը վրեժ է լուծում «Մոսկվա» հածանավի կործանման դիմաց։