Հրդեհ Առինջ գյուղում. միանգամից երկու մեքենա է այրվել՝ «Hyundai Elantra» եւ «Toyota Land Cruiser Prado»

Մանրամասներ
ա

Այսօր՝ ապրիլի 15-ին, ժամը 01:46-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի 24-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է երկու ավտոմեքենա:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:01-ին, մարվել՝ 02:07-ին: Մասամբ այրվել են «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը, «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենայի սրահը: