Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի չինացի գործընկերները դադարեցրել են համագործակցությունը և սառեցրել են նախկինում քննարկված նախագծերի մշակումը, հայտարարել է ՌԴ ԳԱ նախագահ Ալեքսանդր Սերգեևը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մեր չինացի գիտական գործընկերները նույնպես դադար են տվել, և վերջին մեկ ամսվա ընթացքում մենք չենք կարողացել լուրջ քննարկումների մեջ մտնել»,- ասել է Սերգեևը։ Նրա խոսքով՝ Պեկինի հետ համագործակցությունը «հրաշալի կառուցված է», շփումը տեղի է ունեցել կանոնավոր։
Սերգեևի խոսքով, Գիտությունների ակադեմիան շարունակում է կապերը այն գիտնականների հետ, ովքեր ցանկանում են համագործակցել, սակայն իրավիճակը շատ բարդ է այլ երկրների գործակալությունների և գիտությունների ակադեմիաների հետ։ Ինչպես նշել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ղեկավարը, «նման իրավիճակ երբեք չի եղել»։
0Comments