Ռուսաստանն իր տարածքում ահաբեկչություններ է սկսել, որպեսզի դրանք բարդի Ուկրաինայի վրա. Ուկրաինայի ԱԱՊ

Մանրամասներ
ա

Ռուսական հատուկ ծառայությունները սկսել են ՌԴ տարածքում ահաբեկչությունները, դրանց համար մեղադրելով Ուկրաինային։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին կից ապատեղեկատվության հակազդման կենտրոնը։

Մասնավորապես, քարոզչամիջոցները, վկայակոչելով Կուրսկի շրջանի նահանգապետին, հայտարարել են, որ չորեքշաբթի՝ ապրիլի 13-ին, իբր Կորենևսկի շրջանում ռուսական սահմանապահ ջոկատի գնդակոծություն է տեղի ունեցել։ Գրառման մեջ նշվում է, որ գնդակոծությունը տեղի է ունեցել Ուկրաինայի տարածքում գտնվող անտառային գոտուց։

Իսկ արդեն այսօր՝ ապրիլի 14-ին, ռուսական հատուկ ծառայությունները հայտնում են, որ Ուկրաինայից գնդակոծվել է Բրյանսկի շրջանի սահմանային անցակետը, ինչի հետևանքով երկու ավտոմեքենա է վնասվել։ Նույնիսկ քրեական գործ են հարուցել։

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի, Բելգորոդի, Կուրսկի և Վորոնեժի մարզերում սահմանվել էր «ահաբեկչական սպառնալիքի դեղին մակարդակ», տեղեկացնում են ուկրաինական զլմ-ները։