Ամերիկյան բանկերը մեծ գումարներ են վաստակում ռուսական պարտքի հաշվին. CNN

Մանրամասներ
ա

Ամերիկյան բանկերը հեռացել են Ռուսաստանից, սակայն դա չի նշանակում, որ դրանք դադարել են գումար վաստակել ուկրաինական ճգնաժամի հաշվին, գրում է CNN-ը:

Ռուսական պարտքի վաճառքը եւ դրան հաջորդած պատժամիջոցները պատուհան են ստեղծել նոր տեսակի արբիտրաժի համար, որում ֆինանսական աշխարհի որոշ ներկայացուցիչներ հեշտ գումարներ են տեսնում:

Միտքն այն է, որ, ինչպես հայտնի է, բացասական հիմքով գործարքը կամ էժան ռուսական պետական կամ կորպորատիվ պարտատոմսերի գնումը վարկային դեֆոլտի հետ միասին գործում է որպես ապահովագրություն վարկառուի պոտենցիալ դեֆոլտից:

Սովորաբար, առեւտրի նման տեսակն իմաստ չունի, սակայն քանի որ ինստիտուցիոնալ ներդրողները ձգտում են արագորեն ձերբազատվել այն ամենից, ինչը կապված է Ռուսաստանի հետ, պարտատոմսերի գներն ավելի արագ էին նվազում, քան աճում էր դրանց հեջավորման գինը:

Bloomberg News-ի տվյալներով՝ ռուսական կորպորատիվ պարտքի աճուրդի ծավալը «ռուսական ներխուժումից» հետո աճել է հասնելով երկամյա առավելագույնին:

MarketAxess կայքի տվյալները ցույց են տալիս, որ Ռուսաստանի սուվերեն պարտքի ծավալը փետրվարի 24-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 7 մլրդ դոլար՝ 2021 թ. նույն ժամանակահատվածի 5 մլրդ դոլարի համեմատ, աճը կազմում է 35 տոկոս:

Ռուսական պարտատոմսերի աճուրդն ակտիվ է, ինչպես ասել է Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր, Ռուսաստանի հարցով փորձագետ Ֆիլիպ Մ. Նիկոլսը: «Կան բազմաթիվ սպեկուլյանտներ, որոնք գնում են այդ պարտատոմսերը, որոնց վարկանիշը նվազել է»,- ասել է նա:

Նշվում է, որ պարտատոմսերի տոկոսադրույքները կտրուկ անկում են գրանցել. մինչեւ 2028 թվականը մարման ժամկետ ունեցող պարտքը գնահատվում է 0.34 դոլար՝ մեկ դոլարի համար: Դա նշանակում է, որ 10 մլն դոլարի ռուսական արժեթղթերի ապահովագրությունը կարող է արժենալ ավելի քան 4 մլն դոլար, հայտնում է The Economist-ը:

Հեջ-ֆոնդերը, ինչպիսիք են Aurelius Capital Management-ը, GoldenTree Asset Management-ը եւ Silver Point Capital-ը, մեծացրել են իրենց ներկայությունը ռուսական շուկաներում՝ հիմնականում կորպորատիվ պարտատոմսերի հաշվին, մարտի վերջին հայտնել էր Financial Times-ը:

Ամերիկյան ֆինանսական ինստիտուտները, ինչպիսիք են JPMorgan Chase-ը եւ Goldman Sachs-ը, աջակցում են այդ գործարքներին՝ միավորելով հաճախորդներին եւ հեջ-ֆոնդերին, որոնք առավել հանդուրժող են ռիսկի հարցում: