Մեծ Բրիտանիան Ուկրաինային նոր սպառազինություն է խոստացել. Պուտինի հրեշավոր ծրագրերը խափանվում են

Մանրամասներ
ա

Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Լոնդոնը կտրամադրի 120 զրահամեքենա և նոր հականավային հրթիռային համակարգեր Ուկրաինայի պաշտպանության համար։

Ջոնսոնն ավելի վաղ ասել էր, որ Մեծ Բրիտանիան կավելացնի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը ևս 100 միլիոն ֆունտով, իսկ սպառազինության մատակարարումները կներառեն հակատանկային և զենիթային հրթիռներ, ինչպես նաև «կամիկաձե անօդաչու թռչող սարքեր»:

Հանդիպելով Զելենսկու հետ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ «Ուկրաինան հետ մղեց ռուսական զորքերը Կիևից և իրագործեց 21-րդ դարի ամենամեծ ռազմական սխրանքը»։

«Նախագահ Զելենսկու վստահ ղեկավարության և ուկրաինացի ժողովրդի անդիմադրելի հերոսության ու քաջության շնորհիվ Պուտինի հրեշավոր ծրագրերն այժմ խափանվում են», – ասել է Ջոնսոնը։