G7-ի ԱԳՆ ղեկավարներն անհանգստացած են Ուկրաինայի միջուկային օբյեկտների իրադրության պատճառով

Մանրամասներ
ա

Յոթի խմբի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներն անհանգստություն են հայտնել Ուկրաինայի միջուկային օբյեկտներում միջադեպերի հնարավորության պատճառով: Այդ մասին ասված Է այն փաստաթղթում, որն ապրիլի 7-ին ընդունվել Է Բրյուսելում ՆԱՏՕ-ի նախարարկան հանդիպման հարթակներում:

«Մենք խորն անհանգստություն ենք հայտնում Ռուսաստանի կողմից (Ուկրաինայում) միջուկային օբյեկտների նկատմամբ եւ այլ գործողությունների բռնի վերահսկողություն հաստատելու կապակցությամբ, որոնք վերաբերում են միջուկային օբյեկտներին, միջուկային եւ այլ ճառագայթաակտիվ նյութերի, ինչը լուրջ եւ ուղղակի սպառնալիքներ Է ստեղծում այդ օբյեկտների եւ դրանց քաղաքացիական անձնակազմի անավտանգության համար: Դա զգալիորեն մեծացնում Է միջուկային վթարի կամ միջադեպի ռիսկը, ինչն սպառնում Է Ուկրաինայի, ինչպես նաեւ հարեւան պետությունների բնակչությանը եւ ամբողջ միջազգային հանրակցությանը»,- ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: