ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան «պատահաբար» ընդունել է ռուսական զորքերի մասնակցությունը Բուչայում տեղի ունեցած վայրագություններին և մի քանի անգամ պատերազմ է անվանել Ռուսաստանի Դաշնության «հատուկ գործողությունը» Ուկրաինայում, Լրագրի փոխանցմամբ՝ տեղեկացնում են զլմ-ները, որոնք հետեւել են ՄԱԿ ԱԽ-ի նիստին՝ Կիեւի մերձակա Բուչայում սպանությունների թեմայով։
Ռուս դիվանագետն իր ելույթում ասել է, որ Բուչայում դիակներ չկային «մինչ ռուսական զորքերի քաղաք մտնելը»։ Այնուհետեւ նա արագ ուղղել է ինքն իրեն՝ «Ներեցեք, մինչեւ դուրս գալը»։
Իր ելույթի ժամանակ Նեբենզիան Ուկրաինայի դեմ ագրեսիան նաեւ մի քանի անգամ կոչել է Ռուսաստանում արգելված «պատերազմ» բառով՝ «հատուկ գործողության» փոխարեն։
Մասնագետները նշում են, որ մշտական սուտ խոսելու պարագային ճշմարտությունը դուրս է թռչում ենթագիտակցորեն, «Ֆրեյդով»։
Ավելի վաղ, ռուսական պետական ՌԻԱ գործակալության կայքում հրապարակվել է մի հոդված, որում փաստացի նշվում է, որ «դենացիֆիկացիան» ուկրաինական ազգի ոչնչացումն է, որը պետք է իրականացնել։
0Comments