«Լավ երկրների» վարկանշային աղյուսակում Հայաստանն այս տարի 45-րդն է

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Հրապարակվել է «Լավ երկրների» վարկանշային ցանկը (The Good Country Index), որում ընդգրկված է 153 երկիր:  

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով վարկանշային ցանկի տվյալները, այն կազմվել է տարբեր չափանիշների հիման վրա՝ հաշվի առնվելով ՄԱԿ-ի, ՅՈւՆԻՍԵՖ-ի, ԱՄՀ-ի և այլ միջազգային կազմակերպությունների տվյալները:

Հիմնական նպատակն է հաշվարկել, թե որքանով է յուրաքանչյուր երկիր նպաստում մարդկության ընդհանուր բարօրությանը՝ ըստ իր չափսերի:  

2022-ի վարկանշային ցանկը գլխավորել է Ֆինլանդիան, որը 2021-ի համեմատ բարձրացել է մի քանի կետով: Առաջատար տասնյակում տեղ են գտել նաև Իռլանդիան, Շվեդիան, Գերմանիան, Դանիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Ֆրանսիան, Իսպանիան և Կանադան:

Հայաստանը տվյալ աղյուսակում զբաղեցրել է 45-րդ հորիզոնականը: Մեր երկրի ընդհանուր ավանդը գիտության և տեխնոլոգիաների ոլորտում գնահատվել է 52-րդ հորիզոնականին համապատասխան, մշակույթի ոլորտում՝ 90-րդ, կլիմայի՝ 62-րդ, հավասարության և բարգավաճման՝ 14-րդ, առողջապահության՝ 51-րդ: 2021 թվականի աղյուսակում Հայաստանը զբաղեցնում էր 75-րդ հորիզոնականը:

Ինչ վերաբերում է մեր հարևաններին, ապա Վրաստանը 39-րդն է , Թուրքիան`57-րդը, իսկ Ադրբեջանը՝ 108-րդը: