Զելենսկին հրամանագիր է ստորագրել ՌԴ հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների համար պատվիրակություն ստեղծելու մասին

Մանրամասներ
ա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների համար պատվիրակություն ստեղծելու մասին։

«Ձևավորել Ուկրաինայի պատվիրակություն՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններին Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի նախագծի պատրաստման և հաստատման շուրջ», - ասվում է փաստաթղթում։