Իրավիճակը կարող է վատթարանալ. Հետաձգե՛ք թանկարժեք իրերի գնումն ու դադարեցրե՛ք գումար վատնել. նախագահը դիմել է ժողովրդին

Մանրամասներ
ա

Ղրղզստանի  նախագահ Սադիր Ժապարովը հորդորել է ղրղզ ժողովրդին դադարեցնել փողերը վատնել։
Նա այս մասին ասել է սոցիալական աշխատողների հանրապետական ժողովում ելույթի ժամանակ, գրում է ru.sputnik.kg-ն:

«Ես ուզում եմ բացեիբաց դիմել բոլոր ղրղզստանցիներին: Գիտեմ, որ իրավիճակը հիմա բարդ է: Գները բարձրացել են: Գործազրկությունը պահպանվում է: Առաջին անհրաժեշտության ապրանքները չեն բավարարում: Իրավիճակը, կապված վերջին համաշխարհային իրադարձությունների հետ, կարող է իրականում վատթարանալ: Մենք պետք է պատրաստ լինենք դրան»,- ասել է Ժապարովը։

Նա քաղաքացիներին խնդրել է «վերանայել ծախսերը, հետաձգել թանկարժեք իրեր գնելը, խնջույքներ չանցկացնել և դադարեցնել գումար վատնելը»։

«Դուք գիտեք, որ հրամանագրով ես խորհուրդ եմ տվել սահմանափակել անասունների զոհաբերությունը հուղարկավորության ծեսերի ժամանակ»,- ասել է նախագահը։