Պուտինի գլխավոր պրոպագանդիստներից մեկը՝ Սոլովյովը, Ռոսիյա 1-ի եթերում ընդունեց Ռուսաստանի պարտությունը

Մանրամասներ
ա

ՌԴ գլխավոր պրոպագանդոններից մեկը՝ Վլադիմիր Սոլովյովը, Ռոսիյա 1 պետական եթերում հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանը երկու տարբերակ ունի․ լավատեսական սցենարը միջուկային զենքի կիրառումն է եւ աշխարհը խուճապի մատնելը։ Այս մասին հայտնում է Լրագիրը: Երկրորդը, ըստ նրա, հոռետեսական հետեւանքներ է ունենալու։

Նա նկատի ունի խաղաղության բանակցությունները եւ հրադադարի համաձայնությունը։ Փաստացի, Սոլովյովն ընդունում է կոնվենցիոն պատերազմում Ռուսաստանի անհաջողությունը, հիշատակելով միջուկային զենքը։ Ավելի վաղ, նա դժգոհություն էր հայտնել ՌԴ պաշտպանության նախարարի եւ Ուկրաինայի հետ բանակցություններում ՌԴ պատվիրակության ղեկավար Մեդինսկու հայտարարությունների կապակցությամբ։ Շոյգուն հայտարարել էր, թե պետք է «կենտրոնանալ Դոնբասի ազատագրման վրա»։ Սոլովյովը հայտարարել էր, թե պետք է մինչեւ վերջ տարվի «հատուկ օպերացիան» եւ կատարվեն ի սկզբանե դրված խնդիրները։

Սոլովյովը հայտնվել է արեւմտյան պատժամիջոցների տակ, որի հետեւանքով բռնագրավվել են նրա վիլլաներն Իտալիայում։