Վրաստանի նոր արտաքին գործերի նախարար է դարձել 41-ամյա Իլյա Դարչիաշվիլին

Մանրամասներ
ա

Վրաստանի արտաքին գործերի նոր նախարար է դարձել 41-ամյա Իլյա Դարչիաշվիլին։ Նա 2021-ից զբաղեցրել է կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, իսկ մինչ այդ Լեհաստանում Վրաստանի դեսպանն էր։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօրվա ճեպազրույցում տեղեկացրել է, որ Դավիթ Զալկալիանին աշխատանքը կշարունակի որպես Ամերիկայի Միացյալ Նահանգներում Վրաստանի դեսպան, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։

Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել նրան ԱԳՆ ղեկավարի պաշտոնում աշխատանքի համար։ «Հրաժարական» բառը ճեպազրույցում վարչապետը չի օգտագործել։

Զալկալիանին փոխվարչապետ էր Իրակլի Ղարիբաշվիլու եւ նախորդ վարչապետի՝ Գերոգի Գախարիայի կառավարությունում։

«Իլյա Դարչիաշվիլին նշանակվել է Վրաստանի արտաքին գործերի նախարար»,- ասել է Ղարիբաշվիլին ճեպազրույցում։

Իլյա Դարչիաշվիլին տարբեր ժամանակներում եղել է Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքի առաջին փոխնախարար, Տեղական ինքնակառավարման ֆոնդի գործադիր տնօրեն, ֆոնդի տնօրենի առաջին տեղակալ, իսկ մինչ պետական պաշտոններ զբաղեցնելը աշխատել է մասնավոր հատվածում։