Հետախուզվող 38-ամյա Մանդիպը Թբիլիսիից տեղափոխվել է Հայաստան

Մանրամասներ

1

Ոստիկանության ծառայողները Թբիլիսի քաղաքից Հայաստան են տեղափոխել 38-ամյա Մանդիպ Ս.-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Նա 2020 թ. հոկտեմբերի 26-ից ոստիկանության Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: Մանդիպ Ս.-ն փոխանցվել է ոստիկանության Տաշիրի բաժնի աշխատակիցներին: