Արցախում, Գորիս, Կապան քաղաքներում գազ չկա․ վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը

Մանրամասներ
ա

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ  այսօր` ապրիլի 2-ին, ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5 կմ հատվածում։

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։10-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքների, Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:

Վթարավերականգնման աշխատանքների ավարտի ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի։