Ռուսական ԶՈւ-ն հրթիռային հարձակում է գործել Օդեսայի շրջանի վրա, կան զոհեր. Украинская правда

Մանրամասներ
ա

Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Օդեսայի շրջանի բնակավայրերի վրա։ Այս մասին հայտնել է Օդեսայի շրջանի ղեկավար Մաքսիմ Մարչենկոն իր Telegram-ի ալիքում, փոխանցում է Украинская правда-ն:

«Հակառակորդը հենց նոր Ղրիմից Իսկանդեր հրթիռային համակարգից երեք հրթիռ է արձակել Օդեսայի շրջանի բնակավայրերի ուղղությամբ, կան զոհեր»,- գրել է Մաքսիմ Մարչենկոն։

Օդեսայի ղեկավարը հավելյալ մանրամասներ չի հայտնել։ Միաժամանակ նա խոստացել է, որ ռուսները կզղջան յուրաքանչյուր հրթիռի արձակման և իրենց հողերը գնդակոծելու համար։