Բոլոր դավաճանները պատժվելու են. Զելենսկին Ուկրաինայի անվտանգության ծառայության երկու բարձրաստիճան սպայի զրկել է կոչումներից

Մանրամասներ
ա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի անվտանգության ծառայության երկու բարձրաստիճան սպայի զրկել է կոչումներից՝ զինվորական երդումը խախտելու և հայրենիքը դավաճանելու համար։ Այս մասին երկրի ղեկավարը հայտարարել է տեսաուղերձի ժամանակ։

«Եվ այսօր մեկ այլ որոշում է կայացվել՝ հակահերոսների մասին: Հիմա ես ժամանակ չունեմ բոլոր դավաճանների հետ գործ ունենալու համար, բայց աստիճանաբար նրանք բոլորը կպատժվեն»,- ասել է նախագահը։

Ուկրաինայի ղեկավարը պարզաբանել է, որ ՈՒԱԾ Ներքին անվտանգության գլխավոր վարչության նախկին ղեկավար Անդրեյ Նաումով և Խերսոնի շրջանի ՈՒԱԾ նախկին ղեկավար Սերգեյ Կրիվորուչկոն այլևս գեներալներ չեն։

«Այն բարձրաստիճան զինվորականները, որոնց ինչ-որ բան թույլ չի տվել որոշել, թե որտեղ է իրենց հայրենիքը, որոնք խախտում են ուկրաինացի ժողովրդին, մեր պետության պաշտպանության, նրա ազատության և անկախության վերաբերյալ հավատարմության երդումը, անպայման կզրկվեն ամենաբարձր զինվորական կոչումներից՝ համաձայն Ուկրաինայի Զինված ուժերի Կարգապահական կանոնադրության 48-րդ հոդվածի: Պատահական գեներալները մեզ հետ չեն կարող ճանապարհ անցնել»,- ասել է պետության ղեկավարը: