Ռուսական զորքերը շարունակում են ստորաբաժանումների մասնակի դուրսբերումը Կիևի շրջանի հյուսիսից դեպի Բելառուսի հետ սահման։ Այս մասին ապրիլի 1-ի առավոտյան ամփոփագրում հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը հրթիռային համակարգեր է ուղարկում Գոմել (Բելառուս):
«Հակառակորդը չի հրաժարվում Դոնեցկի և Լուգանսկի շրջաններն ամբողջությամբ գրավելու իր ծրագրերից, նա նաև ոտնձգություն է անում Խարկովի շրջանի վրա և փորձում ամրապնդել իր դիրքերը, վերախմբավորել զորքերը, ամրապնդվել։ Հիմա մենք տեսնում ենք, որ հրթիռային համակարգեր են ուղարկվում Գոմելի շրջան, հակառակորդը փորձում է դրանք կենտրոնացնել այնտեղ, ակնհայտ է, որ դա պայմանավորված է հրթիռային հարվածներ հասցնելու կամ որպես շանտաժի և ահաբեկման գործիք օգտագործելու ծրագրերով»,- ասել է Մալյարը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է Բելառուսի տարածքն ակտիվորեն օգտագործել ագրեսիա իրականացնելու համար։
Ռուսաստանը դուրս է բերում ստորաբաժանումները Կիևի շրջանի հյուսիսից. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ
Մանրամասներ
0Comments