Տաջիկստանի նախագահը կոչ է արել բնակչությանը 2 տարվա մթերային պաշար կուտակել

Մանրամասներ
ա

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը կոչ է արել բնակչությանը երկու տարվա մթերքներ կուտակել և պատրաստ լինել պաշտպանել պետության անկախությունը, գրում է business-gazeta.ru-ն։

Այս տարին մարդկության համար ամենադժվարն է լինելու բոլոր առումներով, առաջին հերթին պարենային անվտանգության ապահովման առումով, ասել է Ռահմոնն իր շնորհավորանքում՝ մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամսվա մեկնարկի կապակցությամբ։

«Այն պայմաններում, երբ աշխարհում քաղաքական, ռազմական, տնտեսական և սոցիալական իրավիճակը ծայրահեղ լարված է, ճգնաժամային, բարդ ու վտանգավոր, լրջորեն կասկածի տակ է դրվում առանձին երկրների անկախության ու ազատության, պետականության կառուցվածքի հարցը։ Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պաշտպանելու մեր կյանքի անգին օրհնությունը՝ պետական անկախությունը»,- ասել է Ռահմոնը։

«Յուրաքանչյուր ընտանիք պետք է մտածի, թե ինչպես ապահովի իր ապրուստը, հնարավորինս շատ արտադրի և երկու տարվա համար անհրաժեշտ մթերքներ կուտակի»,- եզրափակել է Տաջիկստանի նախագահը։