Բելգորոդի նավթի պահեստում ութ նավթամբար է այրվում

Մանրամասներ
ա

Բելգորոդի նավթի պահեստում արդեն ութ նավթամբար է այրվում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը ԱԻ ծառայություններին հղումով։

«Ներկա պահին այրվում է ութ նավթամբար, կա կրակի հետագա տարածման վտանգ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված անձանց թիվն ավելացել է մինչև 170-ի։

«Բելգորոդի հրդեհի վայրում իրականացվում է ուժերի և միջոցների կուտակում։ Այս պահին ներգրավված է ավելի քան 170 մարդ և 50 միավոր տեխնիկա», - հայտնել են ԱԻՆ-ից։

Հաղորդվում է նաև, որ իրականացվում է այրվող նավթի պահեստին մոտ գտնվող փողոցների տների բնակիչների տարհանում։