Հենց նոր ավարտեցի Ջո Բայդենի հետ մեկ ժամ տևած զրույցը. Զելենսկի

Մանրամասներ
ա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Twitter-ի իր էջում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ, որի ընթացքում մեկ ժամ քննարկել են ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքը և իրավիճակը պատերազմական գոտում: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

«Հենց նոր ավարտեցի Ջո Բայդենի հետ մեկ ժամ տեւած զրույցը: Մենք մտքեր փոխանակեցինք պատերազմի դաշտում և բանակցային սեղանի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ: Խոսքը վերաբերում էր կոնկրետ պաշտպանական աջակցությանը, ուժեղացված պատժամիջոցների նոր փաթեթին, մակրոֆինանսական և մարդասիրական օգնությանը»,- գրել է Զելենսկին: