Մամուլում տարածվող լուրերը, թե Ջերմուկ քաղաքում տագնապ է հայտարարված, քանի որ թշնամու զորքերի ակտիվություն է նկատվում, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին PressTime.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի համայնքապետարանի առաջատար մասնագետ Վաղինակ Մանուկյանը։
Նրա խոսքով տագնապը եղել է ուսուցողական բնույթի։
«Դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Ընդամենը խաղաղ պայմաններում կիրառվող միջոց է, որ ժողովուրդը պատրաստ լինի պատերազմի ժամանակ»,-ասաց Մանուկյանը։
0Comments