Ռուսաստանը կտրուկ կնվազեցնի ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում. Մեդինսկի

Մանրամասներ
ա

Ստամբուլում բանակցությունները պետք է տևեին երկու օր՝ մարտի 29-ին և 30-ին, սակայն, ըստ ռուսական պատվիրակության և Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրների, այս փուլն ավարտվել է, և չորեքշաբթի հանդիպում չի սպասվում։ Տեղեկացնում է ТАСС լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ ռուս զինվորականները կտրուկ կնվազեցնեն ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում։

Թե կոնկրետ ինչպիսին կլինի ռազմական ակտիվության կրճատումը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում, դեռևս հայտնի չէ՝ ՌԴ Գլխավոր շտաբի մանրամասները կհրապարակվեն պատվիրակության՝ Ստամբուլից վերադառնալուց հետո։ Սակայն դա, ըստ Մեդինսկու, չի ենթադրում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում։