ՆԱՏՕ-ն նպատակ չունի Պուտինին հեռացնել իշխանությունից. Շոլց

Մանրամասներ
ա

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, մեկնաբանելով Վարշավայում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը, ասել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանում իշխանություն փոխելու նպատակ չունի, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Դա ՆԱՏՕ-ի նպատակը չէ, այդ թվում՝ Ամերիկայի նախագահի նպատակը: Ես երկար եմ խոսել նրա հետ Սպիտակ տանը: Եվ մենք երկուսս էլ լիովին միակարծիք ենք, որ ռեժիմի փոփոխությունը (Ռուսաստանում) օրակարգում չէ, և դա մեր համատեղ վարած քաղաքականության նպատակը չէ»,- ասել է Շոլցը: