«Նա մսագործ է». Բայդենը Պուտինին «մսագործ» է անվանել` Վարշավայում փախստականներին այցելելուց հետո

Մանրամասներ
ա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը Վարշավայում փախստականներին այցելելուց հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «մսագործ» է անվանել, հայտնում է CNN-ը։

Այցի ընթացքում լրագրողները Բայդենին հարցրել են, թե ինչի մասին է ստիպել իրեն մտածել ուկրաինացի փախստականների հետ հանդիպումը։

Բայդենը պատասխանել է. «Նա մսագործ է»:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Բայդենը Պուտինին նախ անվանել էր «ռազմական հանցագործ», իսկ ավելի ուշ՝ «բռնապետ-մարդասպան, իսկական ավազակ, որն անբարոյական պատերազմ է մղում Ուկրաինայի ժողովրդի դեմ»։