Մեկնարկում է նոր ծրագիր. Միայնակ մայրերը հնարավորություն կստանան վերապատրաստվել ՏՏ ոլորտում

Մանրամասներ
ա

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Արաբական Միացյալ Էմիրությունների ու Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի համագործակցությամբ առաջիկայում կմեկնարկի կրթական նոր ծրագիր, որի շահառուները լինելու են միայնակ մայրերը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ նախատեսվում է վերապատրաստման ծրագիր իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

«Նման ծրագրերով փորձում ենք լուծել զբաղվածության խնդիրը: Սա պիլոտային ծրագիր է և շահառուները լինելու են Շիրակի մարզից ու սահմանափակ թվով: Այն հաջողությամբ իրականացնելու ու արդյունավետությունը դիտարկելուց հետո, մենք կարող ենք քննարկել դրա ընդլայնման հնարավորությունը»,-ասաց նախարարը: