Բորելը՝ Ուկրաինայում իրավիճակի մասին. Ամեն ինչ կորոշվի առաջիկա 15 օրվա ընթացքում

Մանրամասներ
ա

Ռուսաստանի կառավարությունն առայժմ շահագրգռված չէ Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցություններ վարել, քանի որ նրա բանակը չի հասել իր ռազմական նպատակներին, հինգշաբթի ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, գրում է Reuters-ը։

«Այս պահին Ռուսաստանը չի ցանկանում նստել և ինչ-որ բան բանակցել. այն, ինչ նա ցանկանում է, դա հողը գրավելն է: Նա ցանկանում է շրջափակել ափը մինչև Մոլդովայի հետ սահմանը և կտրել Ուկրաինան ծովից: Նա ցանկանում է լրջորեն բանակցել միայն այն ժամանակ, երբ ապահովի իր ուժեղ դիրքը»,- ասել է Բորելը իսպանական TVE հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Եվրամիությունը և նրա դաշնակիցները կշարունակեն ռազմական օգնություն տրամադրել ուկրաինական բանակին, ասել է Բորելը։

«Դա կարևոր է, քանի որ ամեն ինչ կորոշվի առաջիկա 15 օրվա ընթացքում: Ուկրաինացիների դիմադրելու կարողությունը պատմության կերտում է»,- ասել է պաշտոնյան: