Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու վերաբերյալ Լեհաստանի առաջարկը հղի է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգով. Լուկաշենկո

Մանրամասներ
ա

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Ուկրաինա արևմտյան խաղաղապահ զորախումբ ուղարկելու Լեհաստանի առաջարկը հղի է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգով։ Բելառուսի ղեկավարի խոսքերը հինգշաբթի մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Տեսնում եք չէ՞՝ այդ խելագարված լեհերն արդեն առաջարկում են... եկեք խաղաղապահ ուժեր ստեղծենք, 100 000 ու Լվովով բերեք Ուկրաինա: Դուք հասկանո՞ւմ եք, որ սա երրորդ համաշխարհային պատերազմն է, իսկ ի՞նչ եք կարծում, մենք կմնանք մի կողմում կանգնա՞ծ»,-խորհրդակցության ժամանակ ասել է Բելառուսի ղեկավարը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»: