Զելենսկին խորհուրդ է տվել Բայդենին պատժամիջոցներ չկիրառել Աբրամովիչի դեմ. WSJ

Մանրամասներ
ա

Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին խորհուրդ է տվել ժամանակավորապես պատժամիջոցներ չկիրառել ռուս գործարար Ռոման Աբրամովիչի նկատմամբ, քանի որ նա կարող է օգնել Ռուսաստանի հետ բանակցություններում, գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հրապարակման համաձայն՝ մարտի սկզբին ԱՄՆ գանձապետարանի պաշտոնյաները պատժամիջոցներ էին պատրաստել Աբրամովիչի դեմ, սակայն, երբ եկել է ԵՄ-ին և Մեծ Բրիտանիային զուգահեռ միջոցներ հայտարարելու ժամանակը, Սպիտակ տանը Ազգային անվտանգության խորհուրդը գանձապետարանին խնդրեց ձեռնպահ մնալ դրանցից։

Պատճառն այն է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջերս կայացած հեռախոսազրույցում նախագահ Բայդենին խորհուրդ է տվել հետաձգել պատժամիջոցները մի օլիգարխի նկատմամբ, որը կարող է կարևոր միջնորդ լինել Ռուսաստանի համար խաղաղ բանակցություններում: