Բայդենը պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Պետդումայի 300 պատգամավորի նկատմամբ

Մանրամասներ
ա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ Պետդումայի հարյուրավոր պատգամավորների նկատմամբ: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ նախագահը պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել 300 պատգամավորի նկատմամբ:

Daily Mail-ը մանրամասնում է, որ Բայդենն իր որոշման մասին կհայտարարի հինգշաբթի՝ Բրյուսելում, որտեղ նա հանդիպելու է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին՝ համակարգելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին իրենց հետագա քայլերը: