Ճակատ-ճակատի բախվել են Nissan-ն ու ՃՈ Toyota Corolla-ն

Մանրամասներ

1

Այսօր՝ մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:

shamshyan.com-ի հաղորդմամբ  ժամը 17:40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166 կմ հատվածում, ճակատ-ճակատի բախվել են Nissan Pathfinder և Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայթի բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota-ն հաշվառված է ՀՀ Ճանապարհային ոստիկանության հաշվեկշռում, իսկ վիրավորը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու հրշեջ-փրկարարները, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչն է:  

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է Nissan Pathfinder-ի վարորդը, ով դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և բախվել Ճանապարհային ոստիկանության Toyota-ին: