Պուտինն աղետալի սխալ է թույլ տվել՝ ներխուժելով Ուկրաինա. Նա ինքն էլ չի հավատում կիսամիստիկ շաղակրատանքներին․ Ջոնսոն

Մանրամասներ
ա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նշել է, որ եթե Կիևը պարտվի, ապա Մոսկվան նոր ուժով կսկսի վախեցնել Արևելյան Եվրոպային։ Այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Պահպանողական կուսակցության համագումարում ելույթի ժամանակ։

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է ներխուժել Ուկրաինա՝ վախենալով, որ իր հարեւան կդառնա ազատ, ժողովրդավարական երկիր։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Պուտինը աղետալի սխալ է թույլ տվել՝ ներխուժելով Ուկրաինա։

Ջոնսոնը կարծում է, որ Պուտինն ինքը չի հավատում, որ Ուկրաինան պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին կամ «ռուս ժողովրդի ծագման մասին կիսամիստիկ շաղակրատանքներին»։

«Եթե ներխուժումն ընթանա իր պլանի համաձայն, Պուտինը կանգ չի առնի Ուկրաինայում: Ուկրաինայի ազատության ավարտը կնշանակի Վրաստանում, իսկ հետո Մոլդովայում ազատության բոլոր հույսերի վերջը. Արևելյան Եվրոպան Բալթիկից մինչև Սև ծով», հայտարարել է Ջոնսոնը։

«Դրանից հետո Պուտինի հետ հարաբերությունները կարգավորելու փորձը, ինչպես դա արեցինք 2014 թվականին, կնշանակի կրկնել նույն սխալը», ասել է Ջոնսոնը։