Հայաստանից խոշոր չափով դոլարնե՞ր են ուղարկել Ռուսաստան. ԿԲ նախագահը պարզաբանել է լուրերը

Մանրամասներ
ա

Կենտրոնական բանկից որևէ ճանապարհով Ռուսաստան գումար չի գնում, որովհետև կենտրոնական բանկը ունի իր բալանսը, վարում է իր գործունեությունը և ամեն ինչը հաշվառվում է: Այս մասին այսօր հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մեկնաբանելով համացանցում տարածվող այն տեղեկությանը, թե ԿԲ-ից խոշոր չափով դոլարներ են գնացել Ռուսաստան:

ԿԲ նախագահը անդրադառնալով կանխիկ արտարժույթին ասաց, որ լարվածությանն ու անհանգստությանը զուգահեռ մարդկանց ու տնտեսվարողների մոտ ցանկություն է առաջանում անցում կատարել անկանխիկ միջոցներից, դեպի կանխիկի:

Նրա խոսքով՝ եթե դա դրամն է ու տերը Կենտրոնական բանկն է, ուրեմն որևէ խնդիր չկա:

«Բոլորս էլ հասկանում ենք, որ եթե այդ կանխիկը դոլարն է և տերը Ամերիկայի ֆեդերալ ռեզերվային համակարգն է, ապա այն որոշակի սահմանափակումներ է մտցնում կանխիկի տրամադրման, շրջանառության և այլ տիպի գործունեության համար:

Այնուամենայնիվ այսօրվա դրությամբ մեր բանկերը ունեն կանխիկի բավարար պաշար և մենք այս պահին որևէ կարգավորիչ գործողության կարիք չենք տեսնում: Կանխիկը կա այն չափով ու քանակով, որը որ մենք գնահատում ենք որպես ադեկվատ՝ ստեղծված իրավիճակին»,- ասաց ԿԲ նախագահը: