Դավաճանները լքում են երկիրը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ռուսաստանի «ինքնամաքրման» մասին նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը վերաբերում էր հատուկ գործողության ֆոնին երկիրը լքող մարդկանց։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Պեսկովը նրանց դավաճան է անվանել։

«Շատերն իրենց դրսեւորում են որպես դավաճաններ։ Նրանք իրենք են անհետանում մեր կյանքից, մեկը լքում է իր պաշտոնը, մյուսը՝ ակտիվ ծառայողական կյանքը, ինչ-որ մեկն էլ լքում է երկիրը»,- ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ շատ քաղաքացիներ ցանկանում են ոչ միայն էմոցիոնալ, այլ իսկապես աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի նախագահին։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ նրանք մեծամասնություն են կազմում։

Մարտի 16-ին Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում այժմ ընթանում է հասարակության ինքնամաքրում։ Նրա խոսքով՝ նման գործընթացը միայն կամրապնդի Ռուսաստանը եւ թույլ կտա քաղաքացիներին դիմակայել արտաքին ցանկացած մարտահրավերի։