Ուկրաինացի դիվանագետը փորձել է երկրից 1 միլիոն դոլարի եվրո, դոլար, ոսկի և զարդեր դուրս բերել

Մանրամասներ
ա

Ուկրաինայի ուժայինները ԵՄ երկրներից մեկում աշխատող դիվանագետից առգրավել են մոտ մեկ միլիոն դոլարի արտարժույթ, ոսկու ձուլակտորներ և զարդեր, որոնք նա փորձել է դուրս բերել արտերկիր։ Այս մասին հայտնել է Հետաքննությունների պետական բյուրոն, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Յագոդինի անցակետում Հետաքննությունների պետական բյուրոյի քննիչները ստուգել են դիվանագիտական միկրոավտոբուսը, որում եղել է գրեթե 68 000 եվրո, ավելի քան 140 000 ԱՄՆ դոլար, ավելի քան 12 կիլոգրամ ոսկու ձուլակտոր, 13,8 կգ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր, ինչպես նաև մեծ քանակությամբ ծխախոտ»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ դեսպանատան աշխատակիցը բեռը փորձել է գրանցել դիվանագիտական փոստի անվան տակ։ Հայտնաբերվածն առգրավվել է հօգուտ պետության, իսկ դիվանագետը տուգանվել է 26 մլն գրիվնայով։