Ուկրաինայի ռուսամետ ընդդիմության առաջնորդ, Ռադայի պատգամավոր եւ Պուտինի մտերիմ Վիկտոր Մեդվեդչուկը, ով վերջերս է փախել տնային կալանքից, զրկվում է սեփականությունից։ Նրա 92 մետրանոց Royal Romance զբոսանավը ձերբակալվել է Խորվաթիայում, գրում է խորվաթական Novi list-ը։
Royal Romance-ը աշխարհի հինգ ամենամեծ զբոսանավերից մեկն է: Զբոսանավն արժե 200 մլն դոլար, իսկ դրա պահպանման ու ճանապարհորդության տարեկան արժեքը գնահատվում է 15-20 մլն դոլար։
0Comments