Զելենսկին աշխարհից պահանջում է դադարեցնել առևտուրը ՌԴ-ի հետ

Մանրամասներ
ա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխարհի բոլոր երկրներին և ընկերություններին կոչ է արել դադարեցնել առևտուրը Ռուսաստանի հետ՝ այդ երկրի սկսած հատուկ ռազմական գործողության ֆոնին։ Այս մասին ասվում է Զելենսկիի Twitter-ի էջում։

«Ուկրաինայի դեմ այս պատերազմի գինը Ռուսաստանի համար պետք է չափազանց ցավոտ լինի: Այս ճնշումն առաջադրանք է բոլոր ուկրաինացիների համար՝ տանը և արտերկրում, ինչպես նաև մեր երկրի բոլոր ընկերների և գործընկերների համար։ Աշխարհում բոլորը պետք է բարոյական դիրքորոշում ունենան: Ոչ միայն պետությունը, այլև ընկերությունները։ Ռուսաստանի հետ ամբողջ առևտուրը պետք է դադարեցվի, որպեսզի այն չկարողանա հովանավորել մեր երեխաների սպանությունը։ Աշխարհի ուկրաինացիներ, կապվեք քաղաքական գործիչների հետ, խոսեք լրագրողների հետ, ճնշում գործադրեք բիզնեսի վրա, որպեսզի հեռանան ռուսական շուկայից։ Որպեսզի նրանց դոլարներն ու եվրոները չվճարվեն մեր արյան համար»,-գրել է Զելենսկին: