Միշուստինը, Շոյգուն, Մեդվեդևը և ևս 347 անձ՝ Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցների տակ

Մանրամասներ

1

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի 350 ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին։ Սահմանափակումները վերաբերում են Ռուսաստանի ավելի քան 350 ֆիզիկական և իրավաբանական անձանց: Նրանց մուտքը երկիր արգելվել է, իսկ բոլոր ակտիվները սառեցվել են։

Մասնավորապես, անձնական պատժամիջոցներ են կիրառվել Միշուստինի, Շոյգուի, Իվանովի, Մեդվեդևի, Վայնոյի, Ռեշետնիկովի, Խուսնուլլինի, Զախարովայի, Սոլովյովի, Սիմոնյանի, Սկաբեևայի, Քեոսայանի, Բաբայանի, Պրիլեպինի, Կրասովսկու և Մամոնտովի՝ Ֆրիդմանի նկատմամբ։