Ռուսները Դուբայում անշարժ գույք են գնում

Մանրամասներ
ա

Դուբայի անշարժ գույքի շուկայում աշխուժություն է գրանցվել, քանի որ ռուսներն ապահով վայր են փնտրում՝ իրենց գումարները ներդնելու համար:

Վերջին 48 ժամվա ընթացքում մեկ միլիարդ դոլարից ավել գումար է փոխանցվել կրիպտոարժույթի փոխանցման Coinbase հարթակից։

Համաձայն վերջին հաղորդումների՝ ռուսներն ազատվում են իրենց բիտկոյններից՝ Դուբայում անշարժ գույք ձեռք բերելու նպատակով:

Էմիրությունները, Հնդկաստանը, Իսրայելը և Վրաստանը զերծ մնացին ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցներին միանալուց: Ըստ Reuters-ի՝ Դուբայում գտնվող կրիպտոարժույթի փոխանակման կետերը ստացել են մեծ թվով բիտկոյնների լուծարման հայտեր: Լուծարված միջոցները օգտագործվել են Դուբայում անշարժ գույքի գնման ու առձեռն կանխիկ գումար ստանալու համար:

Վերջին օրերին գրանցվել է Դուբայում անշարժ գույքի հիպոթեքների և անշարժ գույքի նվիրաբերման կտրուկ աճ (որը հարմար է ավելի ցածր հարկեր վճարելու տեսանկյունից):

Ռուսները կուտակել էին իրենց ունեցած կրիպտոարժույթը Շվեյցարիայի փոխանակման կետերում, և՝ ոչ առանց պատճառի: Շվեյցարիան հայտնի է իր չեզոք կարգավիճակով:

Շվեյցարական չեզոքությունը ենթադրում է, որ երկիրը չի ներգրավվում այլ տարածաշրջանների միջև՝ որևէ քաղաքական կամ զինված հակամարտությունների ժամանակ: Մենք դրա ականատեսն ենք եղել առաջին և երկրորդ աշխարհամարտերի ժամանակ:

Ռուսական օլիգարխները հավանաբար հույս են ունեցել, որ, շվեյցարական չեզոքության շնորհիվ, իրենց թվային արժույթն ապահով կլինի: Սակայն, քանի որ Շվեյցարիան հայտարարեց, որ խախտում է չեզոքությունը և միանում Եվրամիության՝ Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցներին, իրավիճակը կտրուկ փոխվեց:

Reuters-ը հայտնում է, որ մի կրիպտոընկերություն շվեյցարական բրոքերներից ստացել է միլիարդավոր դոլարների բիտկոյններ լուծարելու պատվերներ: Այդ պատճառով ի հայտ եկավ աճող անհանգստություն, որ Շվեյցարիան կարող է զրկվել կրիպտոարժույթից:

ԱՄԷ-ի Արժեթղթերի և հումքային ապրանքների կառավարման վարչությունը (SCA) դեռևս պետք է իրականացնի կրպտոարժույթներին վերաբերող կարգավորումներ: Դուբայի Թվային արժույթների կարգավորման վարչությունը (VARA) պահանջ կառաջադրի, որ Դուբայի բնակիչները գրանցվեն՝ մինչև կրիպտոարժութային գործարքներում ներգրավվելը:

Մեծահարուստ ռուսները, հնարավոր է, կշարունակեն որոնել ապահով վայր՝ իրենց արժույթների համար: Եթե ռուսները դուրս թողնվեն անշարժ գույքի շուկաներից, հնարավոր է՝ նրանցից ոմանք սկսեն ձեռք բերել անշարժ գույք «մետատիեզերք»-ում:

«Binance»-ը, որը կրիպտոարժույթի փոխանակման առաջատար հարթակ է, հավանական է՝ կանխատեսել էր ռուսների՝ ԱՄԷ-ում ապաստարան փնտրելը. կրիպտոփոխանակման հարթակը դիմել էր՝ Դուբայի համաշխարհային առևտրական կենտրոնում արտոնագրություն ստանալու համար: