Իրանը համաձայնել է դադար վերցնել Վիեննայում միջուկային գործարքի շուրջ բանակցություններում

Մանրամասներ
ա

Իրանական կողմը համաձայն է Վիեննայում միջուկային գործարքի վերականգնման բանակցություններում ընդմիջում տալ։ Այս մասին Twitter-ում գրել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Խատիբզադեն․ «Վիեննայում բանակցությունների դադարը կարող է խթան դառնալ՝ վերջնական վերադարձի նախօրեին մնացած բոլոր հարցերի լուծման համար», – ասել է նա։ Դիվանագետը հավելել է, որ «բոլոր կողմերը կկենտրոնանան բանակցությունների հաջող ավարտի վրա, ոչ մի արտաքին գործոն չի ազդի համաձայնության գալու՝ մեր ընդհանուր մտադրության վրա»։

Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը գրել էր Վիեննայի միջուկային համաձայնագրի բանակցությունների ընդմիջման անհրաժեշտության մասին։

Փետրվարի 8-ին Վիեննայում վերսկսվեց բանակցությունների ութերորդ փուլը՝ նպատակ ունենալով ԱՄՆ-ին վերադարձնել այս բազմակողմ համաձայնագրին և վերականգնել միջուկային գործարքն՝ իր սկզբնական տեսքով։ Աշխատանքներն իրականացվում են Իրանի, Ռուսաստանի, Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի և Ֆրանսիայի համատեղ հանձնաժողովի շրջանակներում, նաև՝ ԱՄՆ-ի հետ առանձին խորհրդակցությունների ձևաչափով, առանց Թեհրանի մասնակցության, որը դեռևս պատրաստ չէ ամերիկյան կողմի հետ ուղիղ երկխոսությանը։ Բանակցողներն արդեն պայմանավորվել են՝ արագացնել համաձայնագրի նախագծի վրա աշխատելու գործընթացը։ Ենթադրվում է, որ ութերորդ տուրը կարող է վերջինը լինել։