ԵՄ երկրները պատրաստվում են նոր հակառուսական պատժամիջոցներ կիրառել

Մանրամասներ
ա

ԵՄ երկրները պատրաստվում են նոր հակառուսական պատժամիջոցներ կիրառել, որոնց մասին կհայտարարվի առաջիկա ժամերին։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Ելիսեյան պալատի աղբյուրը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո։ Տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։

«Մոսկվան պատերազմը դադարեցնելու ցանկություն չի ցուցաբերել։ Առաջիկա ժամերին մենք պատժամիջոցների նոր միջոցներ կձեռնարկենք»,- ասել է աղբյուրը։

Նշվում է, որ բանակցություններն անցել են «շատ անկեղծ ու դժվարին»։ Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմը կարծում է, որ Ռուսաստանը կարող է կանգնել է միջազգային ասպարեզում արգելափակման վտանգի առաջ, ինչպես դա եղավ Հյուսիսային Կորեայի կամ Սիրիայում՝ Բաշար ալ-Ասադի իշխանության օրոք։

Ելիսեյան պալատը հայտարարել է, որ կշարունակեն առավելագույն ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Առանձին-առանձին Մակրոնն ու Շոլցը զրույցի ընթացքում Պուտինի ուշադրությունը հրավիրել են Մարիուպոլում տիրող ծանր հումանիտար իրավիճակի վրա։ Բացի այդ, Ելիսեյան պալատը հայտարարություն է տարածել, որ Ուկրաինայի ուժայինները չեն խախտում մարդասիրական իրավունքի նորմերը։

Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ եռակողմ հեռախոսազրույցից հետո Պուտինը Մակրոնին և Շոլցին ասել է Ուկրաինայի անվտանգության ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների մասին։