43-ամյա Իվան Ուրգանտը վստահեցրել է, որ ինքը չի փախել Ռուսաստանից, այլ ընտանիքի հետ գնացել է ճամփորդության։ Այս մասին հայտնում է Starhit–ը:
Շոումենի խոսքով՝ ինքը կարճ ժամանակով է լքել հայրենի երկիրը։ «Ոչ մի փախուստ․ ինձ թույլ տվեցին արձակուրդ գնալ, և ես շուտով կվերադառնամ»,- գրել է հաղորդավարն իր անձնական բլոգում։
Նա չի նշել, թե որ երկրում է գտնվում, սակայն ԶԼՄ-ները հայտնում են, որ Որգանտը Իսրայելում է։
«Նա հիմա նկարահանումներ չունի, երեխաներն արձակուրդ ունեն, նա որոշել է արձակուրդ գնալ»,- ասել են աղբյուրները։
Լրատվամիջոցը նշում է, որ փետրվարի վերջին «Առաջին ալիքը» դադարեցրել է «Երեկոյան Ուրգանտ» շոուի հեռարձակումը։ Հաղորդավարը չի մեկնաբանել հաղորդման փակումը, սակայն Քսենիա Սոբչակը հաճույքով է խոսել այդ մասին՝ իմ աղբյուրի համաձայն՝ որոշում է կայացվել փակել Evening Urgant-ը։
Հայտնի նախագծի թիմն իր հերթին վստահեցնում է, որ բոլորը ժամանակավորապես հեռացվել են աշխատանքից, հենց ամեն ինչ վերադառնա իր բնականոն հուն, շոուն կվերադառնա եթեր։
0Comments