Զելենսկին Կիևից չի հեռացել. Ուկրաինայի նախագահի աշխատակազմ

Մանրամասներ
ա

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևի իր աշխատավայրում է: Այս մասին նա խոսել է «Տելեգրամ»-ի իր ալիքում:

ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, հղում անելով Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորների վրա, հայտարարել էր, թե Զելենսկին հրատապ լքել է Կիևն ու տեղափոխվել Լվով, իսկ այնտեղից՝ Լեհաստան:

«Նախագահն աշխատում է, նախագահի գրասենյակը ևս աշխատում է, բոլորն աշխատավայրում են»,- ասել է Տիմոշենկոն Զելենսկու գրասենյակից արված տեսանյութում՝ հերքելով տարածված տեղեկությունը: