Պատրաստ ենք մասնակցել Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, եթե մեզ դա առաջարկեն. Բելառուսի ԱԳՆ

Մանրամասներ
ա

Բելառուսը պատրաստ է մասնակցել Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, եթե դրա կարիքը լինի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման դիրքորոշում է հայտնել Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը՝ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

«Ո՞րն է մեր դերը: Մենք բանակցային կողմ չենք, թեև չենք խուսափում պատասխանատվությունից և պատրաստ ենք մասնակցել բանակցային գործընթացին և նպաստել իրավիճակի հանգուցալուծմանը, եթե դրա կարիքը լինի և մեզ դա առաջարկեն»,- ասել է նա։