Ռուսական օդանավը ռմբակոծել է Բելառուսի տարածքը․ ՈւՍԾ

Իրավիճակ
ա

Ռուսական օդանավերը ռմբակոծել են Բելառուսի տարածքը, հայտնում են Ուկրաինայի սահմանապահ ծառայությունից։

«Հակառակորդը հարձակվել է Բելառուսի տարածքի վրա՝ Ուկրաինայի հետ սահմանին: ՍՈՒ գրոհային ինքնաթիռը, Բելառուսից թռչելով Ուկրաինայի տարածք, ռմբակոծել է ուկրաինական տարածքը, որից հետո ավիահարվածներ են հասցրել Բելառուսի Հանրապետության տարածքում։ Հարևան պետության ինքնաթիռը սահմանապահների կողմից գրանցվել է «Դուբրովիցա» դեպարտամենտի տարածքում, որը գտնվում է Ռիվնեի շրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ, Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Մոսկվան սադրանք է պատրաստում՝ ստիպելու Բելառուսի ղեկավարությանը պաշտոնապես պատերազմի մեջ մտնել Ուկրաինայի դեմ։ Նա ասել է, որ ռուսական ավիացիան պատրաստվում է Ուկրաինայի տարածքից հարվածներ հասցնել Բելառուսի մի շարք բնակավայրերի, եւ դա բարդել Ուկրաինայի վրա, այդպիսով պատրվակ ստեղծելով Բելառուսի համար։