Այժմ անհնար է Ուկրաինային ընդունել ԵՄ․ Մակրոն

Մանրամասներ
ա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ այժմ հնարավոր չի համարում Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության ընթացակարգ սկսելը։

«Սա կքննարկվի այսօր երեկոյան: Ինչպես գիտեք, երեք երկրներ՝ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը, ներկայացրել են պաշտոնական հայտեր: Մենք դրանք կքննարկենք այսօր երեկոյան, և սա կարևոր է: Նախ, կարծում եմ այս ժամանակահատվածում մենք պետք է ուժեղ ազդակ ուղարկենք Ուկրաինային և ուկրաինացիներին... Բայց մենք պետք է զգույշ լինենք, կարո՞ղ ենք բացել ԵՄ-ին անդամակցելու ընթացակարգը մի երկրի համար, որտեղ այսօր պատերազմ է։ Չեմ կարծում»,- ասել է Մակրոնը Վերսալում՝ ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի մեկնարկից առաջ։