Պուտինի և Զելենսկու բանակցությունների կազմակերպման գործընթացը քննարման փուլում է. Կրեմլ

Մանրամասներ
ա

ՌԴ եւ Ուկրաինայի նախագահների բանակցությունների կազմակերպման գործընթացը երկու երկրների արտգործնախարարների քննարման փուլում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեկսովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան  հայտարարել է, որ Կիեւը խնդրում է Պուտինի եւ Զելենսկու ուղիղ բանակցություններ սկսել։

«Կիեւը մշտապես Մոսկվային ուղղված նման առաջարկներով է հանդես գալիս»,- ասել է Պեսկովը։ Նա հավելել է, որ նման բանակցությունների կազմակերպման գործընթացը գտնվում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների քննարկման փուլում։ Հարցին, թե արդյոք նախարարները կարող են պայմանավորվել ուղիղ շփումների շուրջ, Կրեմլի խոսնակն առաջարկել է սպասել բանակցությունների արդյունքին։ «Սպասենք արդյունքներին եւ հասկանանք, թե ինչի շուրջ կպայմանավորվեն»,- ասել է Պեսկովը։