Ռուսաստանի ՊՆ-ն ստիպված եղավ ընդունել ժամկետային զինծառայողների առկայությունն Ուկրաինայի դեմ պատերազմում

Մանրամասներ
ա

«Ցավոք, Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողության անցկացման մեջ ներգրավված ռուսական զինված ուժերի ստորաբաժանումներում ժամկետային զինծառայողների առկայության մի քանի փաստեր են հայտնաբերվել։ Գրեթե բոլոր այդպիսի զինծառայողներն արդեն դուրս են բերվել Ռուսաստանի տարածք», ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ ՊՆ-ն նաեւ հաստատել է, որ մի քանի ժամկետային զինծառայող է գերեվարվել։

Նշենք, որ ՌԴ առաջին դեմքերը հայտարարում էին, թե ժամկետային զինծառայողներն Ուկրաինա չեն ուղարկվում։ Ուկրաինայի իշխանությունների հրապարակած փաստաթղթերը ՌԴ ՊՆ-ին ստիպել են ընդունել այդ հանգամանքը բավական զավեշտալի ձեւով։